Իրանը պնդում է՝ ամերիկյան երկու օդանավ և երկու ուղղաթիռ է կործանել | azatutyun.am

azatutyun.am  Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժը ամերիկյան երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ է կործանել։

«Մասնագետների կողմից գետնի վրա իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր ուժերի կողմից կործանվել են ԱՄՆ զինուժին պատկանող ռազմական տրանսպորտային երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ», – ասել է Իրանի զինված ուժերի միասնական շտաբի խոսնակը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակը տեղեկացրել էր միայն մեկ C-130-ի և երկու Black Hawk-ի ոչնչացման մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն