shantnews.am Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իրանում խոցված F-15E ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ ձախողված առաքելության մասին: Նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
«Կործանված կործանիչ օդաչուին փրկելու անհաջող փորձերը … խափանվել են», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի զինված ուժերի հրամանատարը նաև հայտնել է ամերիկյան C-130 ինքնաթիռի և երկու Black Hawk ուղղաթիռների խոցման մասին Սպահանի հարավային մասում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին Միացյալ Նահանգները կարողացել է փրկել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։