ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը. Axios | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, հաղորդում է Axios գործակալությունը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուրների:

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն մեկնաբանել այս լուրը:

Միջնորդները քննարկում են երկփուլ համաձայնագրի պայմանները, գրում է պարբերականը՝ հավելելով, որ առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման շուրջ:

Երկրորդ փուլը կլինի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ասել է, որ վերջնաժամկետը, երբ Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, կամ հարձակման ենթարկվեն կարևորագույն ենթակառուցվածքները, լրանում է երեքշաբթի երեկոյան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն