Կիևն ու Դամասակոսը պայմանավորվել են համագործակցել անվտանգության ոլորտում | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան և Սիրիան որոշել են ուժեղացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա Դամասկոսում հանդիպել է իր սիրիացի գործընկեր Ահմեդ Ալ-Շարաայի հետ:

Զելենսկին հայտնել է, որ բազմաբովանդակ քննարկումներ են տեղի ունեցել Սիրիայի առաջնորդի հետ, ինչպես նաև եռակողմ բանակցություններ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ:

«Մեզ հաջողվեց քննարկել ամեն ինչ՝ անվտանգության և պաշտպանության հարցերից և տարածաշրջանում տիրող իրավիճակից, մինչև մեր երկրների միջև էներգետիկ և ենթակառուցվածքային համագործակցություն», – գրել է Զելենսկին Տելեգրամում:

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան, որը հացահատիկի խոշոր արտադրող է, ցանկանում է իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքի պարենային անվտանգության ապահովման գործում, և Սիրիայի առաջնորդին անվանել է հուսալի մատակարար: Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները քննարկել են տարածաշրջանային պարենային անվտանգության ամրապնդման հնարավորությունները:

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ Թուրքիայում էր, որտեղ հանդիպել է թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա հայտնել էր, որ Էրդողանի հետ համաձայնեցրել է անվտանգության ոլորտում համագործակցության «նոր քայլերը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն