ՀԱՊԿ-ը պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո | azatutyun.am

azatutyun.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում»,- ասել է նա:

Լուկաշենկոն նշել է՝ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես նախընտրական շրջանում:

Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները մոսկովյան հանդիպմանն անդրադարձել էին ՀԱՊԿ-ին: Պուտինն ասել էր՝ տեղյակ է, որ հայկական կողմի մոտ դժգոհություններ կան ՀԱՊԿ-ի մասով:

«Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի», – հայտարարել էր Կրեմլի ղեկավարը:

Փաշինյանը պնդել էր՝ անվտանգային դաշինքի մեխանիզմները 2022-ին պետք է աշխատեին, բայց չաշխատեցին: «Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- հայտարարել էր վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն