Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան | 1lurer.am

1lurer.am Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, թե ինչի հետ է դա կապված։

«Դա ինչո՞վ է պայմանավորված: Հիմա կասեն՝ խաղաղության, գուցեև, բայց նաև այն բանով, որ օրենքներ ենք ընդունվել, որոնք փոխում են միջավայրը, և այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին՝ վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում և շարունակվում էր, այժմ կանգնած է»,- ասաց նա:

Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը, թեև խնդիրներ կան, և փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները:

«Խաղաղության ամեն օրը՝ օրենսդրությունից սկսած, պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:

Միաժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր ճեպազրույցի ժամանակ խոսել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդրի մասին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովըհերթական անգամ մերժել է Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների կամ այսպես կոչված «գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ» նախագիծը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն