Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին. ԻՀՊԿ | 1lurer.am

1lurer.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մոհամմադ Մեհդի Տաբաթաբային X սոցցանցում գրել էր, որ կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու աշխատանքի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե տարանցումից ստացված եկամուտները մասնակիորեն ուղղվեն Իրանին՝ փոխհատուցելու պատերազմի հասցրած վնասները:

ԻՀՊԿ-ի հայտարարությունը հրապարակվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տարանցիկ վճարներ սահմանելու մասին օրինագիծը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ առաջարկը ներառում է անցման վճար, ԱՄՆ-ի և Իսրայելի համար տարանցիկ փոխադրումների արգելք և սահմանափակումներ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին մասնակցող երկրների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն