Կոբախիձեն կրկին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը | arm.sputniknews.ru

Կոբախիձեն կրկին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է ներդրում ունենալ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։

«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև խաղաղ գոյակցությանը և կառուցողական համագործակցությանը, ինչպես նաև դրան ուղղված նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում», – ասել է Կոբախիձեն։

Նա նշել է Հարավային Կովկասի երկրների համագործակցության կարևորությունը տարածաշրջանի համար։ Վարչապետը նաև ընդգծել է Միջին միջանցքի աճող դերը աշխարհում տիրող իրավիճակի ֆոնին։

Հիշեցնենք` մարտի 4–ին Թբիլիսիում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի բացման ժամանակ (որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի պատվիրակության հետ միասին) Կոբախիձեն ասել էր, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է Վրաստանի համար, և երկիրը կանի ամեն ինչ տարածաշրջանում հետագա խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն