ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

ՀՀ Ազգային ժողովի այգում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:

Հոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն