Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին:
«Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ:
Հայ ազգային կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»,- նշված է հայտարարությունում: