Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի: Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ իր երկու որդիները ծառայում են բանակում:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հարցրել են՝ ինչո՞ւ նրա որդին չի ծառայել, ինչին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս՝ դու էլ չես ծառայի»։