factor.am «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական պատվիրակությանը, հայտնում է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ «Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչը շահավետ է երկու երկրների համար»։
Նա ընդգծել է երկու երկրների միջև խոր և համապարփակ տնտեսական հարաբերությունների կարևորությունը, տարանցիկ միջանցքի առավելագույն օգտագործման ներուժը և նշել, որ սերտ գործընկերությունը, ընդհանուր առմամբ, հավասարապես ծառայում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերին։
Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ և կայուն միջավայրի ապահովմանը ցուցաբերած աջակցության համար» և նշել, որ հաշվի առնելով անվտանգության բազմաթիվ մարտահրավերները, կենսականորեն կարևոր է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը գործադրի բոլոր ջանքերը խաղաղությունը և տնտեսական զարգացումը պահպանելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում