Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` հորդորելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։

«Տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները ևս ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում և իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ պահանջեց, որ վարորդները մասնակցեն ուղեվարձի հավաքագրման գործընթացին:

«Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված են նաև արտաժամյայի վճարումները»,- հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն