factor.am «Բանակցություններ են տեղի ունեցել Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ երկու երկրների նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները հարթել են ցանկացած թյուրըմբռնում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք ուղիղ հայտարարել ենք, որ Իրանից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի կրակոց չի արձակվել, և ես կարծում եմ, որ երկու նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները լուծեցին բոլոր թյուրըմբռնումները: Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նման էր. մենք հստակ հայտարարել ենք, որ մեր կողմից կրակոց չի եղել, ուստի ես կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, և առաջացած խնդիրները լուծվել են բանակցությունների միջոցով», – ասել է Բաղային։