Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից սինագոգ է քանդվել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով քանդվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը։ Իրանական Tasnim լրատվամիջոցը, տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից, հայտնում է, որ հրեական սինագոգն «ամբողջությամբ ոչնչացված է»։

Minority Rights Group-ի տվյալներով՝ Իրանում այսօր բնակվում է մոտ 20 հազար հրեա։

Իրանական լրատվամիջոցները ապրիլի 7-ին հայտնել են նաև, որ մայրաքաղաք Թեհրանից արևմուտք գտնվող Շահրիար քաղաքում ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ, իսկ Փարդիս քաղաքում՝ առնվազն վեց մարդ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն