Իրավունք չունեք քաղաքական դաշտում միջավայր ստեղծած իրավիճակում այս փոփոխությունն անելու. Արծվիկ Մինասյան

Իրավունք չունեք քաղաքական դաշտում միջավայր ստեղծած իրավիճակում այս փոփոխությունն անելու. Արծվիկ Մինասյան

Ես ինքս կողմ եմ, որ բացառվեն անձնանունները կուսակցությունների դաշինքների անվանումներում:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Ի թիվս այլնի՝ առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ:

Հակադարձելով ՔՊ խմբակցության պատգամավորների այն պնդումներին, որ ընդդիմությունը դեմ է այս դրույթին, Մինասյանը պնդեց, որ իրենց ասածը դա չէ:

«Անգամ եթե դա տեխնիկական վրիպակ է, դուք իրավունք չունեիք 2 ամիս առաջ քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում էս փոփոխությունն անեիք:

Ուզեք, թե չուզեք, սա քաղաքական հետևանք է առաջացնում»,- հայտարարեց Մինասյանը:

Մինասյանը մեղադրեց իշխանությանը, որ նախագծով առաջարկվող մյուս դրական փոփոխությունները խառնել է այս քաղաքական հարցի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն