Ընտրություններին մասնակցող ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծ ՔՊ-ն օրենքով ուզում է արգելել դա. Մամիջանյան | news.am

news.am Այս գործընթացն ինքինին հակաիրավական է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության  ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Կապ չունի թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել սրա հիմքում՝ տեխնիկական է, նախադասությունը կեսից ջնջվել էր և այլն, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ, և եթե ինչ-որ մեկը ասում է որ սա հիմնարար փոփոխություն չի.. լո՞ւրջ եք ասում։

Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է և արգելում է դա անել։ Լո՞ւրջ։

Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ, ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։

Ուստի «Պատիվ ունեմ» խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դա օրակարգ ընդգրկելուն, թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա»,–ասաց Մամիջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն