Թուրքիայում նոր քննություն է սկսվել Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուի նկատմամբ | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայում նոր քննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից, բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ «պաշտոնատար անձին վիրավորելու» մեղադրանքով։

Իմամօղլուն արդեն մի շարք դատական գործերի մեջ է ներգրավված, այդ թվում՝ անցյալ ամիս սկսված դատավարությունը, որի շրջանակում նրան մեղադրում են հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ։

«Այս գործում կա միայն մեկ հանցավոր կազմակերպություն՝ դա դատախազությունն է»,- երեկ այս դատավարության ընթացքում օգտվելով խոսքի իրավունքից՝ հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Հենց այս հայտարարությանը հաջորդել է դատախազության գործողությունը։ Բաքըրքյոյի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել «պաշտոնատար անձին իր պարտականությունները կատարելիս վիրավորելու» հանցանքի հատկանիշներով։

Իմամօղլուն ձերբակալվել էր անցյալ տարվա մարտի 19-ին մի շարք մեղադրանքներով։ Ընդդիմությունը սա որակում է փորձ՝ խոչընդոտելու նրա հնարավորությանը՝ ընտրություններում մրցակցել Էրդողանի հետ։ Դատախազները պահանջում են մինչև 2430 տարվա ազատազրկման համակցված պատիժ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն