samvel-karapetyan-tun

Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր գույքը և եկամուտները․ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը պարզաբանում է ներկայացրել | factor.am

factor.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի, սակայն սահմանված ժամկետում չի կատարել այն։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ Կարապետյանի պաշտպանը բացատրություն է ներկայացրել հանձնաժողովին։

Մարտի 18-ին հանձնաժողովին է ներկայացվել կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու վերաբերյալ կուսակցության ծանուցումը, ըստ որի՝ Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահի իր պաշտոնեական պարտականություններն ստանձնել է փետրվարի 11-ին, սակայն համապատասխան փոփոխությունները պետական գրանցում են ստացել փետրվարի 27-ին։

«․․․Սամվել Սարգսի Կարապետյանն ունի 2026 թվականի պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողով չի ներկայացրել այն։ Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովից ելքագրվել է համապատասխան գրավոր ծանուցում՝ ծանուցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու, իսկ այն չներկայացնելու դեպքում ծանուցումն ստանալուն հաջորդող 31-րդ օրը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելու մասին»,- հայտնում են ԿԿՀ-ից։

Սամվել Կարապետյանի պաշտպանը դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ առկա է հայտարարագիր ներկայացնելու անհնարինություն՝ պայմանավորված տնային կալանքի և նամակագրության արգելքի հանգամանքով, ինչը քննարկման փուլում է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն