Հակաահաբեկչական գործողություն է անցկացվում Վարշավայի կենտրոնում | armenpress.am

Հակաահաբեկչական գործողություն է անցկացվում Վարշավայի կենտրոնում | armenpress.am

armenpress.am Ուժայինները հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Վարշավայի կենտրոնում՝ Սեյմի և Սենատի (խորհրդարանի ստորին և վերին պալատների) շենքերից ոչ հեռու: Ինչպես տեղեկանում ենք PAP գործակալությունից, այս մասին հայտնել է Վարշավայի ոստիկանության ներկայացուցիչ Կատարժինա Նովակը:

Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցում են ոստիկանությունը և ահաբեկչության դեմ պայքարի մասնագետները:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ գործողությանը մասնակցում է Black Hawk ուղղաթիռ, որից դեսանտ է իջեցվել շենքերից մեկի տանիքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն