Պուտինն առաջարկել է էներգակիրների մատակարարումները տեղափոխել այլ շուկաներ | azatutyun.am

azatutyun.am Կրեմլը հայտարարել է, որ լրջագույն գլոբալ էներգետիկ ճգնաժամի պայմաններում տարբեր տարածաշրջաններից ստանում են ռուսական էներգակիրների մատակարարման մեծ թվով հարցումներ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մատակարարումները եվրոպական հաճախորդներից տեղափոխել այլ շուկաներ, քանի որ Եվրոպան բազմիցս հայտարարել է՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով այլևս չի ցանկանում գնել ռուսական էներգակիրներ։

«Այժմ, երբ աշխարհը վստահորեն մտել է բավական լուրջ տնտեսական և էներգետիկ ճգնաժամի փուլ, որը օրեցօր խորանում է, էներգիայի և էներգակիրների շուկան ու շուկայական պայմանները լիովին փոխվել են», – լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այլընտրանքային աղբյուրներից ստանում են մեծ թվով հարցումներ և բանակցում են՝ իրավիճակն առավելագույնս համապատասխանեցնելով սեփական շահերին։

Սաուդյան Արաբիայից հետո Ռուսաստանն աշխարհում նավթի երկրորդ խոշոր արտահանողն է և ունի բնական գազի ամենամեծ պաշարները աշխարհում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն