Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ զինված բախում է տեղի ունեցել | armenpress.am

armenpress.am Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել զինված բախում։

Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։

Թուրքիայի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում վնասազերծվել են երեք կասկածյալ, որոնցից երկուսը սպանվել են։ Նույն աղբյուրի համաձայն՝ բախման հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան։ Դեպքի վայրում իրականացվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, իսկ իրավապահ մարմինները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Միջադեպի դրդապատճառների և կասկածյալների ինքնության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն