Ընտրական օրենսգրքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 2 խմբակցություններն էին հայտնել էին, որ դեմ են այս փոփոխությունները հրատապ կարգով քննարկելուն և ընդունելուն:
Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջարկել է կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումն արգելող և մի շարք այլ դրույթներ սահմանել Ընտրական օրենսգրքում:
Խորհրդարանական ընդդիմությունը նշել է, որ կողմ է փոփոխությանը, բայց անհիմն է համարում նախագծի ընդուման հրատապությունը առաջիկա ընտրությունների ֆոնին:
Այս օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ-ի դիմաց այսօր հավաք է անցկացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ հայտարարելով, որ փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են: