Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը | factor.am

factor.am  ԱՄՆ-Իսրայելի հարվածները «ամբողջությամբ ավերել են» Թեհրանում կենտրոնում գտնվող սինագոգը, հաղորդում են իրանական Mehr լրատվական գործակալությունը և «Շարղ» օրաթերթը, գրում է France 24-ը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ռաֆի-Նիա սինագոգն ամբողջությամբ ավերվել է այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումների ժամանակ», – գրել է Շարղը։

Հուդայականությունը Իրանի պաշտոնական կրոններից մեկն է, և երկրում կա փոքր հրեական համայնք, չնայած նրա շատ անդամներ փախել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։

Բացի այդ՝ երեքշաբթի առավոտյան Իսրայելի զինվորականները զգուշացրել են Իրանի բնակիչներին մի քանի ժամով խուսափել գնացքներից օգտվելուց։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ ռազմական խոսնակ Ավիչայ Ադրային կոչ է արել բնակիչներին չօգտվել երկաթուղային տրանսպորտից մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ն։

«Գնացքներում կամ երկաթուղիների մոտ գտնվելը վտանգի է ենթարկում ձեր կյանքը», – զգուշացրել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն