armenpress.am Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության դիվանագիտական կարգավորման «պատուհանն արագ փակվում է»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Մենք մոտ ենք այն կետին, երբ տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», – նշել է նա։
Խոսնակը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների երկարատև բնույթը ոչ մի պետության երկարաժամկետ շահերին չի ծառայում։
«Եթե այս պատերազմը շարունակվի, հաղթողներ չեն լինի», – ասել է նա։
Կարևորագույն ռեսուրսների և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ սպառնալիքների առնչությամբ խոսնակը նշել է, որ «քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա որևէ կողմի հարձակումները չպետք է ընդունելի լինեն»։
Ալ-Անսարին նաև անդրադարձել է տարածաշրջանային ծովային միջանցքների, մասնավորապես՝ աշխարհի ամենակարևոր նավթային տարանցիկ ուղու շուրջ աճող լարվածությանը։
«Հորմուզը բնական նեղուց է, այլ ոչ թե ջրանցք, և տարածաշրջանի բոլոր երկրներն իրավունք ունեն ազատորեն օգտվել դրանից», – ասել է ալ-Անսարին։