J._D._Vance_53809627400

Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելով Արևելքի նավթից և բնական գազից. Ջեյմս Դեյվիդ Վենս | news.am

news.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այսօր Բուդապեշտում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելով Արևելքի նավթից և բնական գազից, գրում է The Guardian-ը։

Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նա իսկապես հավատում է, որ Ուկրաինայի, Եվրոպայի, Հունգարիայի և Միացյալ Նահանգների շահերից է բխում «այս պատերազմը հնարավորինս արագ ավարտելը»։

«Այս հակամարտության սերմերն իրականում ցանվել են մարտերի սկսվելուց շատ առաջ, և դրանք ցանվել են այն ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները որոշել են, որ այնքան խոր կներգրավվեն որոշակի էներգետիկ տնտեսության մեջ, որ կկարողանան կտրվել Արևելքից եկող նավթից և բնական գազից։ Դա մեծ սխալ էր այն ժամանակ, և ակնհայտորեն մեծ սխալ է նաև հիմա։ Եվ ես զվարճալի եմ համարում, երբ լսում եմ, թե ինչպես են մարդիկ մեղադրում, օրինակ, իմ նախագահին ռուսամետ լինելու մեջ»,- ասել է Վենսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն