Ապրիլի 7-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները:
Ընտրական օրենսգրքում հրատապ ընթացակարգով քննարկված և ընդունված փոփոխությունները սահմանում են՝
կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր.
կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ.
ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր.
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելիս և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։