arm.sputniknews.ru Արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը Հայաստանում հեռարձակելիս այսուհետ պետք է պարտադիր մակնշվի։ ԱԺ–ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը։
Խախտումների պարագայում 300 հազար դրամ տուգանք կկիրառվի։