ՆԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչներին

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հրավերով «Առաքելություն Հայաստան» հասարակական-բարեգործական կազմակերպության սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչները հատուկ հյուրեր էին Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Հանդիպումն անցավ ջերմ, բովանդակալից ու վստահության մթնոլորտում։ Հյուրերը ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ստացան անհրաժեշտ պարզաբանումներ ու խորհրդատվություն հոգեբաններից, բժիշկներից ու ոլորտի մյուս մասնագետներից։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության, ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար՝ հյուրերը կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը։

Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական նյութեր, որոնք նպաստելու են նրանց իրազեկվածության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը»,-նշված  է հաղորդագրությունում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն