ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ։

«Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը, որոնք մարդկային կորուստների և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ վնասների պատճառ են դառնում, այդ թվում՝ զինված բախմանը չմասնակցող երկրներում»,-ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն