ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Ապրիլի 7-ին ԱԳ նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է կատարել գագաթնաժողովի բովանդակային և օրակարգային հարցերի:

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը մասնակիցներին է ներկայացրել արդեն իսկ իրականացված աշխատանքները և հետագա անելիքները՝ անդրադառնալով արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերին:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է գագաթնաժողովի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող այլ, այդ թվում նաև լուսաբանմանն առնչվող հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն