armenpress.am Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքում չի ընդունվել Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը չի ընդունվել, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են իրենց վետոյի իրավունքից։
Նշվում է, որ 11 երկիր կողմ է քվեարկել փաստաթղթին, երկուսը՝ ձեռնպահ։
Բանաձը կոչ է անում պետություններին համակարգել «հանգամանքներին համարժեք պաշտպանական ջանքերը»՝ նավերի անցումն ապահովելու համար։ Այն ներառում է քաղաքացիական նավերի ուղեկցումը և նեղուցը փակելու կամ արգելափակելու փորձերի կանխումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում