dkkl1ezvhd6o93fa0zmrstfigh3od0ticl61j0zo

Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները | armenpress.am

armenpress.am Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ ջրում և ցամաքում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն և բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն