Չորս մեքենա է բախվել Շերամի փողոցում. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա

Ապրիլի 7-ին՝ ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Howo» մակնիշի բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի արդյունքում տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Արգելապատնեշին բախվելու հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն