Իրանի ներկայացրած տասը կետերը ընդունվել են որպես բանակցությունների հիմք. ցանկը հրապարակվել է

Ինչպես հայտնել ենք Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:

Կողմերը հայտնել են, որ բանակցությունների հիմք է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ներկայացրած 10-կետանոց համաձայնագրի նախագիծը:

Իրանական գերատեսչությանը մոտ կանգնած Nour News-ը հրապարակել է նախգծի հիմնական դրույթները.

  1. Չհարձակման երաշխիքներ. ԱՄՆ-ն պետք է հանձնառություն ստանձնի՝ երաշխավորելու Իրանի դեմ հետագա ագրեսիայի բացառումը:
  2. Վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ. Իրանի զինված ուժերը մշտապես պետք է վերահսկեն և համակարգեն նեղուցով նավերի անցումը:
  3. Միջուկային իրավունքների ճանաչում. Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի ընդունում իր միջուկային ծրագրի շրջանակներում:
  4. Առաջնային պատժամիջոցների չեղարկում. Իրանի դեմ կիրառված բոլոր ուղղակի պատժամիջոցների վերացում:
  5. Երկրորդային պատժամիջոցների չեղարկում. պատժամիջոցների վերացում այն օտարերկրյա սուբյեկտների նկատմամբ, որոնք գործարքներ են իրականացնում իրանական հաստատությունների հետ:
  6. ՄԱԿ բանաձևերի դադարեցում. Իրանի դեմ ուղղված ՄԱԿ անվտանգության խորհրդի բոլոր թիրախային բանաձևերի չեղարկում:
  7. ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի դադարեցում. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում:
  8. Պատերազմական վնասի փոխհատուցում
  9. ԱՄՆ զորքերի դուրսբերում. տարածաշրջանից (Մերձավոր Արևելքից) ԱՄՆ մարտական ստորաբաժանումների ամբողջական դուրսբերում:
  10. Ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում. Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահի» միջև հակամարտության դադարեցումը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն