Իսրայելը պնդում է՝ հրադադարը Լիբանանին չի վերաբերում

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարում է, որ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը: Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետն էր հայտարարել, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը ամենուր է լինելու, այդ թվում՝ Լիբանանում:

«Իսրայելը սատարում է նախագահ Թրամփի որոշումը՝ 14 օրով կասեցնել հարվածները Իրանի դեմ, պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Միաժամանակ նշվում է՝ ԱՄՆ-ն հավաստիացրել է Իսրայելին, որ հավատարիմ է մնում այն նպատակներին, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն