Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռքբերված երկշաբաթյա հրադադարը՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին՝ «տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար», փոխանցում են ՄԱԿ քարտուղարության գրասենյակից։

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու և մարդկային տառապանքները մեղմելու համար», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Գուտերեշը երախտագիտություն է հայտնել Պակիստանին և հրադադարի հաստատմանը նպաստած աշխատանքներում ներգրավված մյուս երկրներին։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնաժամկետ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար. ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն