azatutyun.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը։
«Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները», – ասել է Մերցը։ «Դա կարող է իրականացվել միայն դիվանագիտական ուղիներով»։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնաժամկետ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար. ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։