Դաղստանում մասշտաբային ջրհեղեղներ են առատ տեղումների պատճառով: Տևական հորդառատ անձրևներ են եղել 2026 թվականի մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին։ Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայում, Խասավյուրտում, Բույնակսկում և այլն շրջաններում։
Տարերքը ազդեցություն է ունեցել ավելի քան 15 հազար մարդու կյանքին։ Բնական աղետի զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Դաղստանի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Տեղումների անոմալ քանակը հանգեցրել է Դերբենտի շրջանի Գեջուխի ջրամբարի ամբարտակի ճեղքմանը, որտեղից փրկարարները ստիպված են եղել հրատապ տարհանել ավելի քան չորս հազար բնակչի։
Ամբողջ հանրապետությունում հեղեղվել է ավելի քան երկու հազար բնակելի տուն, խաթարվել է էլեկտրամատակարարումը, տեղի են ունեցել սողանքներ, իսկ «Կովկաս» դաշնային մայրուղու վրա փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ։ Մախաչկալայում գրունտի ուժեղ լվացման պատճառով տեղի են ունեցել շենքերի փլուզումներ։ Այժմ հանրապետություն են բերվել ԱԻՆ լրացուցիչ ուժեր՝ փլատակները մաքրելու և մարդկանց փրկելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարականներ է տվել Դաղստանում ջրհեղեղի հետևանքների վերացման վերաբերյալ, որտեղ ապրիլի 11-ին սպասվում է վարարման երրորդ ալիքը։
Նախագահը պահանջել է տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ իրավաբանական և բժշկական։ Նա հանձնարարել է վերահսկողության տակ պահել սանիտարական իրավիճակը տարերքից տուժած շրջաններում, ինչպես նաև ստեղծել հետևանքների վերացման հատուկ կառավարական հանձնաժողով։
Տեսանյութերը՝ այստեղ
Լուսանկարում՝ փրկարարները Դերբենտում տարհանում են մարդկանց/Ռիա Նովոստիի