Սթարմերը մեկնում է Մերձավոր Արևելք՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը | azatutyun.am

azatutyun.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Ծոցի գործընկերների հետ բանակցություններ վարելու, որպեսզի ԱՄՆ-Իրանի միջև կնքված երկշաբաթյա հրադադարից հետո Հորմուզի նեղուցի մշտապես բաց մնա ​, հայտնել է վարչապետի գրասենյակը։

«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը որոշակի թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», – ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:

Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։  Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն