azatutyun.am Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցումից հետո առաջին առևտրային նավերը հատել են Հորմուզի նեղուցը։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Marine Traffic կայքի տվյալներ։
Դրանց համաձայն՝ այսօր առավոտյան նեղուցով անցել են հունական NJ Earth-ը և Լիբերիայի դրոշի տակ նավարկող Daytona Beach-ը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ նավերը կարող են հատել Հորմուզի նեղուցը «շարժը Իրանի Զինված ուժերի հետ համակարգելու դեպքում»։