Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Գևորգ Պապոյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ընդգծեցի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։
Մասնակիցները ներկայացրեցին իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ»,- գրել է Պապոյանը։