ministr-transporta-nurlan-sauranbaev

Ղազախստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, վաղը կհանդիպի Միրզոյանի հետ

Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում:

Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:

«Ազատության» փոխանցմամբ՝ այսօր էլ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն