arm.sputniknews.ru Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։
Նա նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը հնարավորություն է տվել սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը բոլոր ուղղություններով` 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում