Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 11:50-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով:
12:40-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 12:55-ին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- նշված է հաղորդագրությունում։