shantnews.am Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 112 խաղաղ բնակիչ։
Նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 837-ի։
«Սա վերջնական գնահատական չէ, քանի որ որոշ շրջաններում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում, և զոհերի թիվը կարող է աճել», – ասվում է նախարարության X-ում հրապարակված հայտարարությունում։