Ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհեր կան, վնասվել է Օդեսայի էլեկտրակայանը | azatutyun.am

azatutyun.am Ռուսական անօդաչուները հարվածել են Ուկրաինայի Օդեսայի մարզին, մեկ քաղաքացի զոհվել է, վնասվել է էլեկտրական ենթակայանը:

Ենթակայանի վթարային ծառայություններն են եղել, տուժածներ չկան, հայտնել է Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերը:

DTEK մասնավոր խոշոր էներգետիկ ընկերությունը տեղեկացրել է, որ իր ենթակայաններից մեկը վնասվել է, և բրիգադները սպասում են հրամանի, որ սկսեն վերանորոգումը: Ընկերության հաղորդմամբ՝ տարածաշրջանը ենթարկվել է ռուսական շուրջօրյա հարձակումների:

Զոհ կա նաև Զապորոժիեի մարզում, հայտնել է մարզի ղեկավար Իվան Ֆյոդորովը:

Հարևան Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերը և հրետանին օրվա ընթացքում գրեթե 40 անգամ հարձակվել են մի շարք բնակավայրերի վրա:

Պաշտոնյաները հայտնել են նաև Սլավյանսկում, Դոնեցկի շրջանի արևելքում գտնվող ճակատային գծի մոտակայքում, ինչպես նաև հարավային Խերսոնի շրջանում և Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Սումիի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն