Դատախազության դիմաց բողոքի ակցիա է Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների և հանրային դեմքերի պահանջն է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից:

«Ուզում ենք իջնի ու զրուցի, լսի մեզ: Մենք փոխանցեցինք մեր խնդրանքը ոստիկանների միջոցով, ասացին, որ կարող են 2 մարդ ուղեկցել, որ գրավոր նամակը հանձնեք: Սակայն մեզ համար բավարար չէ. մեր ցանկությունը շենքի ներս մտնելը չէ, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպումը: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավելեց, որ Դավիթի պարագայում չի ցանկանում շեշտը դրվի միայն նրա բազմաթիվ հիվանդությունների վրա:

«Հիվանդությունները պարտադիր պետք է հաշվի առնվեն, սակայն չափահասության տարիքը նոր հատած տղան կարող է նեղվել դրանից, և զգայուն արձագանք առաջանա, երբ նրան եկեղեցու ներսում՝ աղոթքի ժամանակ, հրում կամ այս ու այն կողմ են տանում: Եթե նրան կալանավորեն ու, Աստված չանի, մի բան լինի, այս ամենը նրանց խղճին է լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն