ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. վարչապետը՝ ղազախական կողմի ՀՀ այցի և երկաթուղու կառավարման մասին | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոնկրետ օր չհայտնեց, միայն ասաց, որ հանդիպումը նախատեսված է հունիսի երկրորդ կեսին:

«Ազատության» հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է երեկ Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում, և արդյոք անկախ ՌԴ-ի դիրքորոշումից որոշում կկայացվի այս հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են: Մենք շարունակելու ենք աշխատանքը»:

ՀՀ վարչապետն ասաց, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն