Կառավարությունը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց | armenpress.am

armenpress.am  Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը մարզական ավան ստեղծելու ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց։

Նախագծի վերաբերյալ դրական որոշումը կայացվեց Կառավարության ապրիլի 9-ի հերթական նիստում։

«Ծրագրով նախատեսվում է վերոնշյալ կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրել»,-նշեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ կառուցապատման ծրագիրը շատ մեծամասշտաբ է, բաղկացած է մի քանի փուլերից։

«Հիմնականում այն պետք է իրականացվի հայ բարերարների հանգանակությունների հաշվին»,-ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Համբարձում Մաթևոսյանը իր հերթին նշեց, որ ծրագրի արժեքը 5 տարվա համար կազմում է 165 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին տարիներին սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների ակտիվացում է նկատվում։ Վարչապետը նշեց, որ մարզային իր այցելությունների ընթացքում տեսնում է, թե ինչպես են տարբեր բնակավայրերում սփյուռքից կատարված ներդրումների միջոցով ընկերություններ և տնտեսություններ կառուցվում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն